ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիեւը հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից Վաշինգտոնի թելադրանքով։ Նա հավելել է, որ Մոսկվան չի փոխում իր դիրքորոշումը, պատրաստ է եւ ձգտում է ապահովել սեփական շահերը բանակցային սեղանի շուրջ, սակայն ուկրաինական կողմը բանակցելու ցանկություն չունի։
Պեսկովը հերքել է Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոյի՝ ավելի վաղ արված հայտարարությունն, ըստ որի ՌԴ նախագահը խնդրել էր Ուկրաինայի նախագահին փոխանցել, որ ինքը պատրաստ է բանակցությունների։
«Որեւէ առանձնակի ուղերձ տվյալ դեպքում չկա, դրա մասին խոսք չի եղել»,-ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։