ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնել են, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ:
Ֆրանսիայի պատվիրակությունը գլխավորել է Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարության գլխավոր վարչության պետ Գիյոմ Օլանժիեն։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
Հանդիպմանն Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը եւ տարածաշրջանային խաղաղությանը հասնելուն միտված ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները: