ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին։ Թորոսյանը հավելյալ տեղեկությունները չի հայտնել` նշելով, որ դրանք պարզ կլինեն մարմինների փորձաքննությունից հետո միայն։
Որոշ տելեգրամյան ալիքներում ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ դիերը փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ, Շուշիում, եւ որ նրանք սեպտեմբերի 12-13-ին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողներ են։
Վերջին անգամ սեպտեմբերի 23–ին է Ադրբեջանը Հայաստանին հանձնել 6 հայ զինծառայողի դի։
Հոկտեմբերի 4-ին էլ Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել 17 գերիների։