ՌԴ ԱԳՆ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի երկրների ճակատագրին միջամտելու Արեւմուտքի փորձերը: Ըստ նրա՝ ամերիկացիներն ակտիվորեն խաղարկում են ոչ միայն «հակաահաբեկչական», այլեւ «հումանիտար» քարտը:
Նա նշել է, որ ձգտելով օգտագործելու հումանիտար իրադրության վատթարացումը թալիբների վրա՝ ուլտիմատիվ ճնշումն ուժեղացնելու համար, ԱՄՆ-ը շարունակում է անօրինականորեն պահել երկրի արտասահմանյան ակտիվները։
ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Ալեքսանդր Գրուշկոն էլ հայտարարել է, թե Արեւմուտքը, բացի Ուկրաինայից, ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական մրցակցության ճակատներ է հռչակել նաեւ Արեւմտյան Բալկանները, Աֆրիկան, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան՝ նպատակ հետապնդելով Ռուսաստանին դուրս մղելու այդ տարածաշրջաններից:
Ըստ Գրուշկոյի՝ արեւմտյան գործընկերների քաղաքականության հիմքում ամենեւին անվտանգությանն ու կայունությանն աջակցելու շահերը չեն, այլ Ռուսաստանին դուրս մղելու խնդիրը եւ վերջ։