ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 27-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի նախապատրաստման եւ առաջիկայում երկկողմ շփումները բարձր մակարդակով կազմակերպելու մասին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի գագաթնաժողովին ընդառաջ եւ դրա նախապատրաստման շրջանակում հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստը։