Հոկտեմբերի 28-ին Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը: Վարչապետները ավելի քան տասը հարց պետք է քննարկեն։
Նիստից առաջ մասնակիցները հանդիպել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Նիստը նեղ եւ ընդլայնված կազմով է, որի արդյունքում նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում։
Ենթադրվում է, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տնտեսական փոխգործակցության արդիական թեմաների շուրջ։ Վարչապետները նաեւ կքննարկեն ազատ առեւտրի համաձայնագրին, հաստատությունների գործունեությանն ու ներդրումներին, սանիտարահամաճարակային բնույթի հանրային առողջության արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու արձագանքման համաձայնագրին առնչվող հարցեր:
Հայաստանն Աստանայում ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: