Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ խաղաղությանն ուղղված ջանքերի հեռանկարները:
«Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ եւ լիովին պատրաստ է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: