Ըստ The Wall Street Journal եւ The Washington Post պարբերականների՝ Tesla ընկերության սեփականատեր եւ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն ավարտել է Twitter ընկերության ձեռքբերման գործարքը:
Ըստ CNBC հեռուստաալիքի՝ Twitter-ի գլխավոր տնօրեն Պարագ Ագրավալը եւ ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը լքել են ընկերության կենտրոնակայանը Սան Ֆրանցիսկոյում։
Ենթադրում են, որ Մասկն անձամբ կստանձնի ընկերության ժամանակավոր գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, թեեւ երկարաժամկետ հեռանկարում այդ պարտականությունները կկատարի մեկ ուրիշը, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մասկը մտադիր է կրճատել Twitter ընկերության հաստիքի զգալի մասը՝ 7500 աշխատակիցների մոտ 75%-ը: