ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության եւ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ:
Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքների վերացման, մասնավորապես` ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինուժի դուրսբերման անհրաժեշտությունը: