ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 29-ին հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին:
Ավելի քան երկու ժամ տեւած զրույցն ընթացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ: Զրույցին մասնակցել է նաեւ առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: