Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 24-30-ը Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 142 մարդ: Շաբաթվա ընթացքում կատարվել է 2301 թեստավորում, առողջացել է 278 խնամյալ, արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 3 դեպք:
Ընդհանուր ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 445 հազար 242-ի, վարակվածներից 434 հազար 288-ը առողջացել է: Փաստացի բուժում է ստանում 373 բուժառու: Ընդհանուր կատարվել է 3 միլիոն 228 հազար 468 թեստավորում:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը համավարակի սկզբից ի վեր երկրում խլել է 8709 մարդու կյանք:
Հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր կատարվել է 2 միլիոն 267 հազար 18 պատվաստում, առաջին չափաքանակով պատվաստվել է 1 միլիոն 152 հազար 270, երկրորդ՝ ամբողջական չափաքանակով՝ 1 միլիոն 28 հազար 88 մարդ:
Երրրոդ խթանիչ (բուստեր) չափաքանակով պատվաստվել է 80 հազար 890 մարդ: