Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրառում է արել հոկտեմբերի 31-ին կյանքից հեռացած իր մտերիիմ ընկեր՝ ռեժիսոր, բեմադրիչ Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ:
«Վահեին (Ֆլոբերին) ճանաչում եմ 1959 թվականից, երբ երկուսս էլ Պիոներ պալատի թատերական խմբի, իսկ հետագայում նաեւ Ալյումինագործների մշակույթի տան ժողովրդական թատրոնի խաղընկերներ էինք: 1963 թվականին թե՛ ես, թե՛ նա որոշել էինք ընդունվել Թատերական ինստիտուտ: Բայց մեր բախտից ինստիտուտն այդ տարի ընունելություն չկազմակերպեց: Վահեն ընդունվեց Երեւանի պետհամալսարանի ֆիզմաթ ֆալուլտետ, իսկ ես՝ բանասիրական ֆակուլտետի արաբական բաժին:
Վահեն ավելի հետեւողական գտնվեց եւ երկու տարի անց լքեց համալսարանն ու ընդունվեց Թատերական ինստիտուտ: Այդպես մեր ճամփաները բաժանվեցին, բայց մեր ընկերությունը շարունակվեց մինչեւ այս պահը: Վահեի տաղանդը եւ վաստակը ես չէ, որ պետք է գնահատեմ: Դրանք գնահատել են թատերական հանրույթը եւ ժողովուրդը: Խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, գործընկերներին եւ մեր ողջ ժողովրդին՝ նման տաղանդաշատ արվեստագետին եւ հրաշալի մարդուն կորցնելու առիթով»,- գրել է Առաջին նախագահը: