ՀՀ ՊԵԿ-ից հայտնել են, որ էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները երեք եռամսյակների արդյունքներով հայտարարագրել են 1 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)։ Ներկա պահի դրությամբ վճարվել է շուրջ 800 միլիոն դրամ։
2022-ի հունվարի 1-ից Հայաստանում ԱԱՀ վճարող են համարվում նաեւ ՀՀ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները։
Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ըստ ՊԵԿ-ի, մարտից ներդրվել է e-VAT համակարգը։ Արդեն գրանցվել է 42 միջազգային կազմակերպություն։