Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը 2023-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ԱԻՆ-ի բյուջեն նախորդ տարվա համեմատ ավելացել է 2 միլիարդ 245 միլիոն դրամով:
Դա, ըստ փոխնախարարի, պայմանավորված է աշխատավարձի բազային դրույքաչափի բարձրացմամբ, տրանսպորտային նյութերի ծախսերի, մեքենաների, սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերի ավելացմամբ։
Մասնավորապես, 2023-ին նախատեսվում է Փրկարար ծառայության 15 ենթակա ստորաբաժանումների համար ձեռք բերել 49 հրշեջ մեքենա, որոնց արժեքը կլինի 3 միլիարդ 740 միլիոն դրամ։ 6 ծրագրի եւ 14 միջոցառման իրականացման համար 2023-ի պետական բյուջեով նախատեսված է ԱԻՆ-ին հատկացնել շուրջ 17 միլիարդ դրամ:
«14,5 միլիարդ դրամը կամ 87,9%-ը համակարգի աշխատողների աշխատավարձի ֆոնդն է, մնացած 2 միլիարդ դրամը կամ 12,1%-ը՝ պահպանման ծախսերը»,- նշել էփոխնախարարը: