Մատենադարանի վերականգնման բաժինը ստեղծվել է 1939 թվականին: Զբաղվում է խոնավության, կրակի, սնկերի, մանրէների, կրծողների ու միջատների քայքայիչ ազդեցությանը ենթարկված մագաղաթյա եւ թղթյա գրքերի, արխիվային փաստաթղթերի, մանրանկարների եւ գրաֆիկական աշխատանքների կոնսերվացմամբ ու վերականգնմամբ: Բաժինը կահավորված է ժամանակակից սարքավորումներով: Աշխատում է ավանդական մեթոդներով՝ կիրառելով Պահպանող-վերականգնողների եվրոպական կազմակերպությունների դաշնության (E.C.C.O.) կողմից երաշխավորված նորագույն տեխնոլոգիաներ: