Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը՝ Արթուր Դավթյանը (հենացատկ), Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Արթուր Ավետիսյանը (օղակներ), դուրս են եկել եզրափակիչ։ Հավաքականին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնության մրցավարների կազմում է: