Ըստ իրանական ISNA գործակալության՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Չավուշօղլուն ողջունել է Իրանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության գործընթացն ու ընդգծել, որ երկու երկրները Թուրքիայի բարեկամներն են:
Թուրքիայի արտգործնախարարը նաեւ դատապարտել է Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունը եւ նշել, որ Անկարան ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կողքին է եղել եւ կլինի: