Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ Ռուսաստանը չի կատարում երկկողմ եւ բազմակողմ շրջանակներում ստանձնած պարտավորությունները ռազմավարական դաշնակից Հայաստանի նկատմամբ: «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Առաքելյանն անդրադառնում է Սոչիում նախագահների եռակողմ հայտարարությանը, վարչապետ Փաշինյանի Իրան այցելությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: