Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը։ ՖԻԴԵ-ի աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են Գաբրիել Սարգսյանը (41-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (58-րդ տեղ): ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող Լեւոն Արոնյանը 17-րդն է։
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է:
Կանանց վարկանիշային աղյուսակում Հայաստանից լավագույնների շարքում են Էլինա Դանիելյանը (39-րդ տեղ), Աննա Սարգսյանը (68-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (71-րդ տեղ):
Կանանց վարկանիշային աղյուսակի առաջատարը չինացի Հոու Յիֆանն է: