Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչեւը հայտնել է, որ ՌԴ Դաշնային խորհուրդը կողմերի միջեւ վստահություն ստեղծելու նպատակով խորհրդակցություններ է անցկացնում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար։ Նա շեշտել է Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակության ներկայացուցիչների, փորձագետների միջեւ երկխոսությունը շարունակելու, երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդման նպատակով եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար նպաստավոր մթնոլորտի ձեւավորման կարեւորությունը:
«Մենք Ադրբեջանի եւ Հայաստանի հետ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովների մեխանիզմները գործարկում ենք այդ խնդիրը լուծելու համար։ Դաշնության խորհրդի գծով համապատասխան խորհրդակցություններն արդեն սկսվել են»,- նշել է Կոսաչեւը։