Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը հայտնել է, որ 2022-ի 9 ամիսների ընթացքում Ռուսաստանից բանկային փոխանցումների ձեւով Հայաստան է փոխանցվել 1,7 միլիարդ դոլար։ Նուրբեկյանը շեշտել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի փոխանցումների համեմատ դա 155 տոկոսով ավելի է:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի` փոխանցումների նման աճը ոչ թե Ռուսաստանում աշխատող հայաստանցի միգրանտների, այլ իրենց ֆինանսական միջոցները ՌԴ-ից կամ այլ երկրներից Հայաստան տեղափոխած եւ ժամանակավորապես ՀՀ-ում հաստատված ռուսաստանցիների հետ է կապված:
ԿԲ–ում դժվարացել են տարանջատել՝ փոխանցումների որ տեսակն է հատկապես աճել` առեւտրայի՞ն, թե՞ անձնական։ Սակայն որոշ ուսումնասիրությունների վրա հիմնվելով` հանգել են այն եզրակացության, որ 1,9 մլրդ դոլարի գերակշիռ մասը հենց առեւտրային փոխանցումներն են։