ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահագները կշարունակի աջակցել Ադրբեջան-Հայաստան բանակցություններին եւ ամուր խաղաղության հաստատմանը։
«Առաջիկա ամիսներին գործընկերների, ինչպես նաեւ բազմակողմ կազմակերպությունների միջոցով կշարունակենք փոխգործակցությունը, որպեսզի նպաստենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ բանակցություններին»,- շեշտել է Փրայսը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ առաջիկայում ակնկալվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շփումը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ։
Ըստ խոսնակի՝ Պետդեպում կարծում են, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման եւ ամուր խաղաղության հասնելու բանալին է, որին երկու երկիրն էլ ձգտում են։
«Անելու ենք ամեն բան, ինչ համարում ենք առավել օգտակար, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամուր խաղաղություն հաստատվի»,– ընդգծել է Փրայսը։