ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները մասնակի զորահավաքի պայմաններում փոփոխություններ չեն մտցրել արտասահմանյան անձնագրերի տրամադրման կարգում եւ այդ փաստաթղթերի ստացումը մերժելու հիմքերի ցանկում։
Իվանովը նշել է, որ արտասահմանյան անձնագրերի տրամադրման կարգը, ինչպես նաեւ դրանց ստացումը մերժելու հիմքերը սահմանված են «ՌԴ-ից մեկնելու եւ ՌԴ մուտք գործելու կարգի մասին» 1996 թվականի օգոստոսի 15-ի դաշնային օրենքով։