ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեթ Փրայսը հայտնել է, որ G20-ի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների շփումներ չեն սպասվում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ նոյեմբերի 15-16-ը Բալիում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովին իր մասնակցելու հարցը դեռ չի լուծվել։
ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ կռիվ չի փնտրում
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին նախօրեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ հակամարտություն չի փնտրում եւ շատ է ուզում, որ ուկրաինական ճգնաժամին բանակցային լուծում տրվի։
Քիրբին կրկնել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանում իշխանափոխության չի ձգտում։ Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ ռուս ժողովրդի իրավունքն է՝ որոշել, թե ով է իրեն ղեկավարում։