ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ի ոչ բարեկամ երկրներն արդեն անցել են տեղեկատվական եւ հոգեբանական ազդեցության օգտագործմանը` հիբրիդային տեխնոլոգիաներ, ժամանակակից տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, անձնական տվյալներ, ֆեյքեր` բոլորը միասին:
Զախարովան ընդգծել է, որ այս խնդրին բախվել են ոչ միայն այն մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, պետական պաշտոններ են զբաղեցնում կամ լրագրող են, այլեւ հասարակ մարդիկ, որոնց դեմ տարբեր տեսակի խարդախություններ են կատարվում՝ անձնական տվյալների օգտագործմամբ։
Ըստ նրա՝ Արեւմուտքը գործում է «սեւ» տեղեկատվական դաշտում։ «Սեւ» է, քանի որ պարզ չէ, թե ով է այս ամենի հետեւում կանգնած։
«Այսինքն՝ շատ պղտոր տարածություն է։ Իսկ իշխանությունների ցանկացած հերքում կամ ուղիղ խոսք արգելափակված է, Արեւմուտքում նրանք ոչ թե խոսում են «խոսափողի մոտ»` բոլորին լսելի ձեւով, այլ գործում են տեղեկատվական արտահոսքի միջոցով»,- ասել է Զախարովան։