Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնել են, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը վստահությամբ ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ունի ներուժ՝ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանը:
ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակներում ցուցաբերված աջակցության համար, ընդգծել երկկողմ համագործակցությանը նպաստելու բարձր պատրաստակամությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքին: