ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը Սոչիի գագաթաժողովի շրջանակում առանձնազրույց են ունեցել։
«Եղել է երեք նախարարների դեմառդեմ շփում։ Զրույցը տեղի է ունեցել այն բանակցությունների համատեքստում, որոնք անցկացվել են նրանց երկրների առաջնորդների միջեւ», – պարզաբանել է Զախարովան։