Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան գրառման մեջ համոզմունք է հայտնել, որ եկել է մնայուն խաղաղություն հաստատելու ժամանակը։
«Արարատի մյուս կողմից անցել եմ այս կողմ։ Հիմա ժամանակն է հայ-թուրքական սահմանը բացելու եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղություն հաստատելու համար։ Պատերազմներով պարտվեցինք բոլորս։ Մնայուն խաղաղության համար բոլորս պետք է պատասխանատվություն վերցնենք եւ հաղթենք բոլորս»,- գրել է պոլսահայ պատգամավորը։