ՀՀ Կառավարության նիստում նոյեմբերի 3-ին ընդունված որոշմամբ ՀՀ պետական բյուջեից պաշպանության նախարարությանը 20 միլիարդ դրամ է հատկացվել: Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման։
Ըստ Կառավարության կայքում հրապարակված նախագծի՝ գումարն ուղղվելու է պաշտպանության նախարարության «ՀՀ պաշտպանության ապահովում», «ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» եւ «Շենքերի եւ շինությունների շինարարություն» ծախսային ծրագրերի ֆինանսավորմանը:
Նախագծում չի հստակեցված՝ հատկապես ինչ ծրագրեր են իրականացվելու հատկացված միջոցներով։