Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Գերմանիայի, Իտալիայի, Չեխիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի բանկերի համար ոչ բարենպաստ կանխատեսումներ է արել՝ նրանց վարկանիշային կարգավիճակը «կայուն» կարգավիճակից նվազեցնելով «բացասականի»։
«Բացասական» կարգավիճակի խմբում առավել ռիսկային բանկերն են։ Ռիսկայնությունը կապված է էներգակիրների գնաճի եւ դրանց հնարավոր կարգավորման անհրաժեշտության հետ։
Մի շարք խոշոր եվրոպական բանկերի նախազգուշացրել են սպասվող ռիսկերի մասին, քանի որ եվրոպական ազգային տնտեսությունները սկսել են զգալիորեն թուլանալ։
Մասնագետները փաստում են, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջվա՝ այս տարվա փետրվարի առավելագույն ցուցանիշի համեմատությամբ եվրոպական բանկերի բաժնետոմսերը 25 տոկոսանոց գնանկում են ունեցել։
Ակնկալվում է բանկային վարկերի, եկամտաբերության եւ ֆինանսավորման հասանելիության նվազում։ Moody’s-ի զեկույցում նշված է, որ գնաճը ազդում է բազմաթիվ ձեռնարկությունների եւ տնային տնտեսությունների վարկունակության վրա, հարուցելով վարկերին առնչվող նոր խնդիրների։
«Կայուն» կարգավիճակը պահպանվում է բրիտանական եւ ավստրիական բանկերի համար։ Գերմանիայի կառավարությունը ակտիվորեն աջակցում է տնտեսությանը, սակայն այդ միջոցառումները ամբողջապես չեն փոխհատուցի ընկերությունների ու սպառողների խնդիրները։ Ըստ Moody’s-ի՝ Գերմանիայի տնտեսությունը կթեւակոխի անկման ժամանակաշրջան։
Պատրաստեց Արման Գրիգորյանը