ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ մի քանի օրից կմեկնի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Սոչիում հոկտեմբերի 31–ին տեղի ունեցած եռակողմ գագաթնաժողովի շրջանակում առանձնազրույց էին ունեցել նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը։ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն: