Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Երեւանում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է թույլ տա հանել սեպտեմբերին ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների դիերը։ Նա անընդունելի է համարել, որ մարտական գործողությունների տարածքում մնացած դիերը չեն հանձնվել ընտանիքներին՝ պատշաճ հուղարկավորության համար։
«Հրադադարի ժամանակ պետք է դիերը վերցնելու հնարավորություն լինի` սպանվածների նկատմամբ հարգանք ցուցաբերելով»,– նշել է Եվրապատգամավորը:
Կաստալդոն խոստացել է խնդիրը եւս մեկ անգամ բարձրացնել Եվրախորհրդարանում։