Եվրամիությունը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպման կառուցողական մթնոլորտը:
«ԵՄ-ն բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում տեղի է ունեցել հանդիպումը, եւ կողմերի պատրաստակամությունը` շարունակելու աշխատանքը սահմանային հարցերի լուծման, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում իրավիճակի բարելավման ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Հայաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը պետական սահմանի ու սահմանային անվտանգության սահմանազատման հարցերի հանձնաժողովի երրորդ նիստում պայմանավորվել են արագացնել համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները: