ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ԵՄ ջանքերը:
«Լավ նորություն. մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատումը, ինչը անհրաժեշտ է տեղում անվտանգությունը բարձրացնելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը եւ ողջունում է այդ ուղղությամբ ԵՄ ջանքերը, ներառյալ այս բանակցությունների հյուրընկալումն ու մեկնարկը»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կոլոմինան։