Իսպանական El Confidencial պարբերականը հայտնել է, որ Իսպանիայի խորհրդարանի Ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, ի նշան Հայաստանի հետ համերաշխության, նոյեմբերի 3-ին չի հաստատել Ադրբեջանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հայտարարել է, որ 2021-ի դեկտեմբերին Մադրիդում ստորագրված համաձայնագիրը ենթադրում էր Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկությունների փոխանակում եւ այդ տեղեկությունների պաշտպանություն:
Պատգամավորների քվեարկության արդյունքում համաձայնագիրը չի վավերացվել 174 դեմ եւ 132 կողմ ձայներով։