Ըստ Ուկրաինայի Գերագույն Ռադայի տելեգրամյան ալիքի հաղարդագրության՝ ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, որը սոցիալական ցանցերում եւ լրագրողներին տված հարցազրույցներում բազմիցս խոսել է Ուկրաինայի օգտին, մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ։
Սթիվեն Քինգի ուղեւորության մանրամասները, ինչպես նաեւ նրա այցի ճշգրիտ տեւողությունը եւ ծրագիրը դեռեւս հայտնի չեն:
Միաժամանակ Գերագույն ռադայում պարզաբանել են, որ «Սարսափների արքան» գնացքով է մեկնել Վարշավայից։ Շարժակազմին այդ նպատակով լրացուցիչ վագոն է կցվել։