Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է նոյեմբերի 5-ին չայցելել Ֆրանսիայի հրապարակի տարածք։ Դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել` հիշեցնելով, որ ընդդիմությունը վաղն այդ հատվածում հանրահավաք է անցկացնելու։
«Ցույցերը կարող են անկանխատեսելի լինել։ Նույնիսկ այն հավաքները, որոնք պետք է խաղաղ բնույթ կրեին, կարող են վերածվել բախումների, եւ հնարավոր է` բռնություն լինի»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաեւ, որ հենց վերը նշված պատճառով պետք է խուսափել բազմությունից եւ վերջին զարգացումների մասին տեղեկանալու համար հետեւել լրահոսին։