Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել է, որ ԱՄՆ-ը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում ստեղծում է Ուկրաինային օգնելու SAGU կոչվող նոր խումբ, որը կզբաղվի այդ երկիր սպառազինությունների մատակարարման վերահսկմամբ:
Նա հավելել է, որ նոր շտաբն ԱՄՆ-ին հնարավորություն կընձեռի երկարաժամկետ հեռանկարում շարունակելու աջակցությունն Ուկրաինային:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։