Ռուսաստանի Բուրիաթիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Ուլան Ուդեում ոստիկանները ձերբակալել են հակապատերազմական ցույցի մի քանի մասնակիցների, նրանց թվում նաեւ՝ հինգ կնոջ։ Բերման ենթարկված կանանցից երեքին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որոշ ժամանակ անց երկուսին բաց են թողել նախազգուշական իրազեկումից հետո։ Ձերբակալվել է նաեւ մի տղամարդ՝ Վլադիմիր Պլատոշկին անուն-ազգանունով։ Վերջինիս հանդեպ կազմվել է ռուսական բանակի հեղինակությունը խաթարելու հոդվածով արձանագրություն։
Ցույցի նպատակը Ժողովրդական միասնության օրվա առիթով կազմակերպված իշխանամետ ցույցը խափանելն էր։ Դրանից հետո ոստիկանությունը փակել է Ուլան Ուդեի «Սովետների հրապարակը» եւ սկսել բերման ենթարկել բոլոր նրանց, ովքեր կփորձեն մուտք գործել այնտեղ։
Բուրիաթիան Ռուսաստանի ոչ բարեկեցիկ շրջաններից մեկն է, որտեղ մասնակի զորահավաքն անցկացվել է բավականին խիստ միջոցների գործադրմամբ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը