Արցախի ՆԳՆ-ից հայտնել են, թե նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ 12:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում աշխատող տրակտորիստի եւ հողի սեփականատիրոջ ուղղությամբ հարակից ադրբեջանական մարտական դիրքից կրակ է բացվել մարտական հրաձգային զինատեսակներից։ Ստեփանակերտի բնակիչ,1969-ին ծնված Կ. Մարտիրոսյանը «Բելառուս» մակնիշի տրակտորով աշխատում էր Մ. Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող վայրում:
Արձակված կրակոցներից ջարդվել են տրակտորի դիմապակին եւ ղեկակառավարման սարքերի վահանակը։
Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։