ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հայաստանի եւ Արդբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2-ին Ժնեւում, իսկ եռակողմ նախորդ հանդիպումը, կրկին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի էր ունեցել սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում։
Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, Թբիլիսիում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: