Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում:
Հայ մարզիկը, հենացատկի եզրափակիչում վաստակելով 15.050 միավոր, գրավել է առաջին տեղը եւ հռչակվել աշխարհի չեմպիոն: Երկրորդ տեղը գրաված ֆիլիպինցի Կառլոս Խուլոն հետ է մնացել ընդամենը 0.100 բալով:
Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը երկու մեդալ է նվաճել առաջնությունում: Երեկ Հարություն Մերդինյանը նժույգ թափերի մրցումներում զբաղեցրել էր 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: