Ըստ իրանական IRNA գործակալության՝ ԱՄՆ աշխատանքի վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալներով՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022-ի առաջին 9 ամիսների ընթացքում աճել է 41%-ով:
Ընդհանուր առմամբ, 2022-ի 9 ամիսների ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը եղել է 42 միլիոն դոլար, մինչդեռ 2021-ի նույն ժամանակահատվածում այն 29,9 միլիոն դոլար էր։
Իրան-ԱՄՆ արտահանման ծավալը նշված ժամանակահատվածում եղել է 31,3 միլիոն դոլար՝ 2021-ի 29,3 միլիոն դոլարի դիմաց։ Նշված ժամանակահատվածում ԱՄՆ-ից Իրան արտահանման ծավալը եղել է 31,3 միլիոն դոլար, մինչդեռ 2021-ին այն 29,3 միլիոն դոլար էր։
Զգալի աճել է նաեւ Իրանից ԱՄՆ ներմուծման ծավալը` տարվա համեմատ 18 անգամ՝ 0,6 միլիոն դոլարից հասնելով 10,9 միլիոն դոլարի։