Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ազգային բանկի տվյալներով 2022-ի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջությունից Վրաստանի ստացած եկամուտն աճել է 132,1%-ով։
Սեպտեմբերին զբոսաշրջությունից մեր հարեւան երկրի ստացած եկամուտը եղել է 375,6 միլիոն դոլար: Վրաստանին ամենաշատ եկամուտն են ապահովել ՌԴ քաղաքացիները՝ 95,5 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 35,8 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է Ուկրաինան՝ 31,5 միլիոն դոլար։
ԵՄ անդամ երկրներից ժամանած զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 44,7 միլիոն դոլար, Իսրայելից ժամանածները՝ 31,5 միլիոն դոլար, Բելառուսից ժամանածները՝ 21,7 միլիոն դոլար, Հայաստանից ժամանածները ՝ 15,9 միլիոն դոլար, Իրանից ժամանածները՝ 15,2 միլիոն դոլար, Սաուդյան Արաբիայից ժամանածներ՝ 11,7 միլիոն դոլար, Ադրբեջանից ժամանածները՝ 10,3 միլիոն դոլար: