ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալու այնպիսի քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը:
«Նախկինի պես երկու երկրներին կոչ ենք անում զերծ մնալու որեւէ գործողությունից եւ քայլից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում արձագանքել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված փոխհրաձգության մասին լուրերին:
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ից հայտնել են Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելու մասին: Ադրբեջանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմն է հրաձգային զենք կիրառել։