Ըստ ռուսական խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայության օպերատիվ ամփոփագրի՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի խաղաղ բնակչի ուղղությամբ։
«Նոյեմբերի 5-ին` 12:30-ին, ադրբեջանական դիրքերից հրաձգային զենքից կրակ է բացվել տեղի բնակչի ուղղությամբ, որը գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողագործական աշխատանքներ կատարելիս է եղել Խրամորթից 1,8 կմ դեպի արեւելք»,- ասված է խաղաղապահ զորակազմի հայտարարության մեջ:
Խաղաղապահ զորակազմի ամփոփագրում նշվում է, որ հրետակոծության հետեւանքով տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել, բնակիչը չի տուժել:
Փաստի առթիվ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ վարույթ է սկսել:
Խաղաղապահները 30 դիտակետում շարունակում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում իրականացնել եւ վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը։