Չինաստանի մաքսային վիճակագրության տվյալներով՝ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2020-ի հունվար-հոկտեմբերին հասել է 153,93 միլիարդ դոլարի՝ տարեկան հաշվարկով ավելանալով 33%-ով:
Ռուսաստանից Չինաստան ներմուծումն ավելացել է 49,9%-ով՝ մինչեւ 94,34 միլիարդ դոլար: Արտահանումը կազմել է 59,59 միլիարդ դոլար, ինչը 12,8%-ով գերազանցել է 2021-ի այդ նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Հոկտեմբերին առեւտուրը կազմել է 17,63 միլիարդ, չինական ներմուծումը՝ 10,23 միլիարդ, արտահանումը՝ 7,4 միլիարդ դոլար: 2021-ի արդյունքներով՝ ռուս-չինական առեւտուրն աճել է 35,8%-ով՝ հասնելով 146,8 միլիարդ դոլար ռեկորդային տարեկան ցուցանիշի: