ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Վայոց ձորի մարզում դպրոց կա, որտեղ 7 տարի երեխաները ֆիզիկա չեն անցել։
Փոխնախարարն ասել է, որ 2021-ից փորձել են խնդիրը լուծել էլեկտրոնային ուսուցման միջոցով, սակայն, ըստ նրա, վերջնանպատակը ուսուցչի ֆիզիկական ներկայությունը դասարանում ապահովելն է։ Ուստի որոշել են փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում աշխատող բնագիտական առարկաներ եւ ինֆորմատիկա դասավանդող ուսուցիչներին 20 տոկոս հավելավճար տրամադրել:
Անդրեասյանը հավելել է, որ ուսուցիչները կարող են նաեւ կամավոր ատեստավորում անցնել եւ լրացուցիչ գումար էլ ստանալ։