Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ազգային հեռարձակող հեռուստառադիոընկերության (Suomen Yleisradio) եթերում հայտարարել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ին միանալուց հետո մտադիր չէ միջուկային զենք տեղակայել:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ազգային պաշտպանության դասընթացների բացման արարողության իր ելույթում Նիինիստոն նշել է, թե չկա ոչ մի ազդակ առ այն, որ որեւէ մեկը Ֆինլանդիային նման սպառազեն տեղակայելու առաջարկ է ներկայացնում:
«Միջուկային զենքը ՆԱՏՕ-ի համար զսպման գործիքակազմի կարեւոր բաղադրիչ է, սակայն դա ինքնանպատակ չէ, այլ կանխարգելիչ միջոց է»,- շեշտել է Ֆինլանդիայի նախագահը: