ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին տեղի կունենան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 435, Սենատի 35 տեղերի, ինչպես նաեւ 36 նահանգների նահանգապետների, պետքարտուղարների եւ օրենսդիր մարմինների պաշտոնների համար միջանկյալ ընտրություններ: Դրանց արդյունքում կորոշեն՝ դեմոկրատները կպահպանե՞ն մեծամասնությունը, թե՞ հանրապետականները կստանան մեծամասնություն Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մերիլենդի նահանգում տեղի ունեցած հանրահավաքից վերադառնալուց հետո հայտարարել է, որ դեմոկրատները երկրում կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքներով կարող են պահպանել վերահսկողությունը Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ, ստորին պալատում նրանց համար ավելի դժվար կլինի դրան հասնել:
«Հանրապետականների հաղթանակի դեպքում իրադրությունը երկրում ի՞նչ ընթացք կունենա» հարցին Բայդենը պատասխանել է, որ ավելի բարդ ժամանակներ են սկսվելու: